Սահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող. Արմեն Գրիգորյան
ՔաղաքականՍահմանագծման և սահմանազատման հետևանքով որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ «Նման վտանգ չկա»։
Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին: