Էնդի Մարեյը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը
Sport«Մեծ սաղավարտի» եռակի հաղթող Էնդի Մարեյը լքում է Ավստրալիայի բաց առաջնությունը երկրորդ շրջանից հետո:
Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի 2-րդ շրջանում Մարեյը մրցել է աշխարհի 120-րդ ռակետ ճապոնացի Տարո Դանիելի հետ: 2 ժամ 48 րոպե ձգված մրցախաղում անգլիացի մարզիկը զիջել է 4:6, 4:6, 4:6 հաշվով:
Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ
ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է
1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա
չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ
խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը
Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական: