Երգչուհի Սիան խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել
LeisureԱմերիկացի երգչուհի Սիան The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել։
Նրա հոգեկան առողջությունը ցնցվել է քննադատություններից, որոնց բախվել է 2020 թվականին իր «Երաժշտություն» ֆիլմի թողարկումից հետո: Երգչուհուն օգնել է կատակերգու Քեթի Գրիֆինը։ «Նա փրկեց իմ կյանքը», - խոստովանում է Սիան։ Ինչպես պատմել է 46-ամյա աստղը, 61-ամյա Գրիֆինը համոզել է իրեն միասին գնալ ռեստորան։ Պապարացիները ֆիքսել են արտիստների շփումը, ինչը դրական է ազդել հալածանքների ենթարկված երգչուհու մեդիա կերպարի վրա։
Սիան քննադատությունների է արժանացել սոցցանցերում, քանի որ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող աղջկան իր ֆիլմում մարմնավորել է առողջ դերասանուհին։ Շատերն այս ներկայացումը վիրավորական են համարել: