Թուրքիան երրորդ երկրներում Հայաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում
ForeignԱնկարան երրորդ երկրներում Երեւանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ-ի աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ն։
«Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի օրը կորոշեն երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները։ Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք անցկացնել երրորդ երկրում», - ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու համար: Ռուբին Ռուբինյանի և Սերդար Քըլիչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում: