Աշխարհի տարբեր շուկաներում վաճառվում է Աֆրինում աճեցված հայտնի ձիթապտուղը, որի վրա գրվում է «Արտադրված է Թուրքիայում». թուրքագետ
ԲլոգոսֆերաԹուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Չորս տարի առաջ այս օրերին՝ 2018թ. հունվարի 19-ին, Թուրքիայի Զինված ուժերը հայտարարեցին, որ սկսում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություն՝ «Ձիթենու ճյուղ»։ Մի քանի ամսում թուրքական զորքերը նվաճեցին Սիրիայի մի քանի շրջաններ, որոնք մինչ այսօր միջազգայնորեն ճանաչված են որպես սիրիական տարածք, բայց այլևս Թուրքիայի լիարժեք վերահսկողության տակ են։
Այսօր արդեն աշխարհի տարբեր շուկաներում վաճառվում է Աֆրինում աճեցված հայտնի ձիթապտուղը, որի վրա գրվում է «Արտադրված է Թուրքիայում» (Made in Turkey)»։