19-ամյա աղջիկը շրջել է աշխարհով մեկ և ռեկորդ սահմանել (տեսանյութեր)
ԺամանցԲրիտանա-բելգիացի Զառա Ռեզերֆորդը մեկնել է հինգամսյա ճանապարհորդության և դարձել աշխարհի ամենաերիտասարդ մարդը, ով միայնակ կատարել է շուրջերկրյա թռիչք: Այս մասին գրում է ABC News-ը։
Եվրոպացի աղջիկը 19 տարեկան է: Հունվարի 20-ին նա վայրէջք է կատարել Բելգիայում, այն բանից հետո, երբ այցելել է ավելի քան 40 երկիր և հինգ մայրցամաք: Նա աշխարհով մեկ շրջել է Shark Aero-ով, որը երկու նստատեղով գերթեթև ինքնաթիռ է: Աղջկան ուղեկցել է միայն օդաչուն։
Եվրոպական արտադրության փոքր ինքնաթիռը նախատեսված է հատուկ երկար թռիչքների համար` հածանավային արագությամբ:
«Ես մտածում էի այն մասին, թե ինչի են հասել Ամելիա Էրհարթի նման ավիատորները, և այժմ, երբ ես գրեթե շրջել եմ աշխարհով մեկ, չեմ կարող պատկերացնել, թե ինչ է նա արել: Ինձ բախտ է վիճակվել ունենալ բազմաթիվ GPS համակարգեր, արբանյակային հաղորդակցություն, և (երբեմն) լավ եղանակի կանխատեսումներ»,- գրել էր ռեկորդակիրը նախօրեին։
Հարկ է նշել, որ Ռեզերֆորդի ծնողներն օդաչուներ են, ուստի նա նույնպես գիտի ինքնաթիռ վարել։