Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է
ՀասարակությունԳյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է եւ ոչ գազի արտահոսք:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Արմենուհի Մխոյան