Ստիպե՛ք Ուկրաինային կատարել «Մինսկյի պայմանավորվածությունները»․ Լավրով
МирՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ժամանակն է ստիպելու Ուկրաինային կատարել «Մինսկյի պայմանավորվածությունները»։
Ինչպես հայտն է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել են այսօր՝ Ժնևում։
«Մենք ևս մեկ անգամ բարձրացնում ենք այն հարցը, որ ժամանակն է դադարեցնել այն, ինչ անում է Կիևի ռեժիմը և ստիպել նրան անել այն, ինչ ոչ թե պարզապես խոստացվել է, այլ հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել է Լավրովը Բլինկենի բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։