Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները 

Ովքե՞ր են իրականում «ղեկավարում» Շիրակի մարզը

Վերլուծական

Վերջին շրջանում ակնհայտ կերպով նկատվում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի պասիվությունը և երկրորդ պլան մղվելը: Նրա պասիվությունը համընկավ Շիրակի նոր փոխմարզպետների նշանակման հետ: Հունվարի 5-ին Փաշինյանի որոշմամբ Շիրակի փոխմարզպետներ են նշանակվել Կարեն Մանուկյանը  և Ալբերտ Այվազյանը:

Նշանակումից հետո Շիրակի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում գերակշռում են հենց երկու փոխմարզպետների գործունեության, հանդիպումների մասին ռելիզները, իսկ ահա Նազելի Բաղդասարյանը թեև, անշուշտ, փորձում է պահել պլանկան, սակայն, ակտիվության մակարդակով ակնհայտորեն գտնվում է իր տեղակալների ստվերում:

1957 թվականին ծնված Ալբերտ Այվազյանն Առափի համայնքի 31 տարվա գյուղապետն էր, մասնագիտությամբ գյուղատնտես է, երկու տարի աշխատել է որպես Առափիի գլխավոր գյուղատնտես, 5 տարի էլ՝ Ախուրյանի շրջկոմում։ Նա դեկտեմբերի 5-ին  ՔՊ-ի կողմից մասնակցում էր Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին, իշխող ուժի համայնքապետի թեկնածուն էր, սակայն պարտվեց:

Մյուս փոխմարզպետին՝ 1965 թվականին ծնված Կարեն Մանուկյանին, Շիրակի մարզում առավել շատ ճանաչում են որպես գեներալ Աշոտ Գիզիրյանի  հետ մտերիմ անձ։ Գիզիրյանն իր հերթին նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը և լքել է այն 2013 թվականին:  Մանուկյանը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, զբաղեցրել է նաև Շիրակի մաքսատան պետի պաշտոնը, 2013  թվականի հունվարի 18-ին պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել  նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով։

Փոխմարզպետների ակնհայտ ակտիվության և Նազելի Բաղդասարյանի ստվերում հայտնվելու ֆոնին հարց է առաջանում՝ ո՞վ է դե-ֆակտո ղեկավարում Շիրակի մարզը՝ Առափիի երկար տարիների գյուղապետ աշխատած Այվազյա՞նը, թե՞ գեներալ Գզիրյանի մտերիմը: Ի դեպ, չի բացառվում որ մարզում խաղի կանոններ թելադրողը հենց Նազելի Բաղդասարյանն է, պարզապես վերջինս ընդհատակ է անցել, որպեսզի քննադատության առյուծի բաժինը բաժին հասնի հենց իր տեղակալներին, իսկ ինքը մնա ստվերում:

Նազելի Բաղդասարյանի հետ Շիրակի մարզում, կարծես թե, որոշակի հետաքրքրություններ ունի նաև Ռոմանոս Պետրոսյանը, թեև, անշուշտ, վերջինիս կուռացիայի տակ ոչ թե Շիրակի, այլ Կոտայքի մարզն է, բայց ինչպես ասում են՝ Նոր Հայաստանում այլևս ոչնչից չենք զարմանա: Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում մասնակցել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ստեղծմանը: Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը, կարծես թե, բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ, ով դեմ չէր լինի սասանել Բաղդասարյանի դիրքերը և վերադարձնել իր երբեմնի կշիռը մարզում:

Սարուխանյանը, ինչպես գիտենք, ձախողեց ՏԻՄ ընտրությունները, ինչի արդյունքում էլ ՔՊ-ն պարտվեց Ախուրյանում: Սարուխանյանը Ախուրյանի ավագանու նիստին էր անգամ մասնակցում՝ աջակցելով Ալբերտ Այվազյանին: Շիրակում պարտվելու արդյունքում էլ Սարուխանյանը, կարծես թե, կորցրեց մարզում խաղի կանոններ թելադրողի կարգավիճակը և անգամ հեռացվեց ԱԻՆ-ից՝ մարզը զիջելով Նազելի Բաղդասարյանին: Ի տարբերություն նրա՝ Ռոմանոս Պետրոսյանին, այնուամենայնիվ, հաջողվել է որոշակի ազդեցություն պահպանել Կոտայքի մարզում, քանի որ Հրազդանում, Գառնիում, Ծաղկաձորում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել են հենց Պետրոսյանի ազդեցության տիրույթում գտնվող թեկնածուները:

Դժվար է ասել, թե ով է դե-ֆակտո կառավարում այսօր Շիրակի մարզը, սակայն մարզպետի պասիվությունը և փոխմարզպետների ակտիվությունը, հատկապես հաշվի առնելով, թե ինչ ֆիգուրներ են կանգնած նրանց հետևում, որոշակի մտորումների առիթ է տալիս...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել
Ամենադիտված