Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Մենք մտածում ենք 500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի համար հսկայական է․ ՀՀ նախագահ

Համաշխարհային Մամուլ

«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ.

Հարց - Ինչու՞ է կայունությունն այդքան կարևոր:

- Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում: Շատերը կարծում են, որ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, սակայն ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ COVID ունենք: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք ունենք պոպուլիզմ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք այսօր ունենք քաղաքական գործիչներ, որոնք փոխկապակցված են զվարճանքի (entertainment) հետ: Աշխարհը փոխվել է և այդպես շարունակ... Աշխարհի փոփոխության արդյունքում անկանխատեսելիության, անկայունության զգացում է առաջացել:

Հարց - Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ հիմնարար քայլեր է ձեռնարկում կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ:

- Հայաստանը «Մասդար»-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ կառուցում է առաջին արևային էլեկտրակայանը, և, հույս ունենք, ապագայում կկառուցի երկրորդը՝ ընդհանուր առմամբ 400 մեգավատտ հզորությամբ: Մենք մտածում ենք նույնիսկ մեկ այլ ՝500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար հսկայական է:

Հարց - Ինչպիսի՞ լուծումներ է հնարավոր գտնել՝ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու համար:

- Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և կապ չունի, թե կլիմայական փոփոխության հետ կապված ինչպիսի դրական գործունեություն ես ծավալում, քանի որ եթե թեկուզ մեկ ծառ ես տնկում, ապա այն թթվածին է արտազատում ամբողջ մոլորակի համար: Այդպիսով՝ քո և՛ բացասական, և՛ դրական գործունեությունը կարող է գլոբալ մակարդակով ազդեցություն ունենալ:

Ուստի, ես հանդես եկա առաջարկությամբ, Հայաստանում մենք մշակել ենք մաթեմատիկական և ֆինանսական մոդելները: Հայերս լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ ենք. ի դեպ, ես այն քիչ նախագահներից եմ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Մենք մշակել ենք ձևը, թե ինչպես կարելի է բացասականը վերափոխել դրականի, թե ինչպես կարող ես լինելով փոքր երկիր՝ մեծ երկրի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտքդ վերափոխել ի նպաստ կլիմայի: Ավելի պարզ ասած՝ եթե ես փոքր երկիրն եմ և քեզ պարտք եմ, իսկ դու՝ մեծ երկիր ես և պետք է միջազգային հանրությանը վճարես կլիմայի փոփոխության մասով քո պարտավորությունը: Քեզ ժամանակ է հարկավոր քո արտազատած ածխաթթու գազն էկոլոգիապես ավելի մաքուրի վերափոխելու համար: Այս պարագայում ես իմ աջակցությունն եմ առաջարկում. եթե ես քեզ 100 միլիոն դոլար եմ պարտք, իսկ դու փնտրտուքի մեջ ես, ինչպես կատարել միջազգային հանրության առջև կլիմայի փոփոխության մասով քո պարտավորություն, ես քեզ առաջարկում եմ 100 միլիոն դոլար պարտքը վճարելու փոխարեն այդ գումարին համարժեք ծառ տնկել Հայաստանում: Կլիմայի փոփոխության ոլորտում իրականացված այդ 100 միլիոն դոլարին համարժեք իմ դրական գործունեությունը ես տալիս եմ քեզ, որը դու կարող ես ներկայացնել միջազգային քո պարտավորությունների շրջանակում: Ես այդ գործունեության կարիքը չունեմ, որովհետև CO2 չեմ արտանետում մթնոլորտ: Այդպիսով՝ մենք փոխանակում ենք կատարում՝ գումար տալու փոխարեն ես քեզ տալիս եմ կրեդիտ:

Հարց - Ինչպե՞ս է «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ը (ADSW) նպաստում կայունության վերաբերյալ միջազգային համագործակցության խորացմանը:

- Շատ կարևոր էր, որ այս շաբաթվա ընթացքում հնարավորություն էր ընձեռվել մեր մոլորակն ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու ուղիներ փնտրել ու գաղափարներ հղանալ: Այդ իսկ պատճառով է, որ, եթե չեմ սխալվում, արդեն երկրորդ կամ երրորդ անգամն եմ մասնակցում այս համաժողովին՝ իմ փոքր ներդրումն ունենալով հատկապես երիտասարդ սերնդին աջակցելու գործում՝ ավելի լավ, կանխատեսելի, կայուն աշխարհ կառուցելու համար:

Հարց - Ինչպիսի՞ ուղերձ կհղեք երիտասարդ սերնդին կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:

- Շատ աշխատեք, ավելի շատ սովորեք, երիտասարդ եղեք ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ լինել նշանակում է ամեն օր նոր բան սովորել: Կարող ես 90 տարեկան լինել, սակայն եթե ամեն օր խանդավառությամբ նոր բան ես սովորում, ապա երիտասարդ ես: Կարող ես լինել 20 տարեկան, սակայն եթե հետաքրքրություն չցուցաբերս քո շուրջը կատարվողի նկատմամբ, պատրաստ չլինես սովորել, ապա երիտասարդ չես լինի: Մշտապես մնացեք երիտասարդ: Ամեն օր նոր բան սովորեք և եղեք ազատ: Երբեք ամեն ինչ մի ընդունեք այնպես ինչպես կա, մշտապես հարցեր տվեք և գտեք ձեր պատասխանները: Միշտ հիշեք, որ բոլոր լուծումները թեև տեխնոլոգիաների, գիտության միջոցով են, սակայն մեր հիմնական գործիքն ուղեղն է: Ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան 100 տարի առաջ հանճարեղ գիտնականները կարողացան լուծել տարրական մասնիկների վարքագծի հետ կապված խնդիրները: Նրանք բոլորը շփոթված էին: Նյուտոնի տեսությունը չէր աշխատում էլեկտրոնների և պրոտոնների դեպքում: Ինչպե՞ս նրանք լուծեցին այդ խնդիրը: Նրանք փոխեցին իրենց դատողությունը, տրամաբանությունը, մոտեցումները և տեսլականը: Նրանք նույն խնդիրը դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից: Երբեմն դու պետք է փոխես քո դատողությունը, քո տրամաբանության սկզբունքները, և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Եղեք ազատ, մի վախեցեք դիմագրավել մարտահրավերներին և փոփոխություններին:

Հարց - Երբ խոսվում է կայունության մասին, ո՞րն է Ձեր ցանկությունը ապագայի համար:

- Իմ անունը Արմեն Սարգսյան է, և ես արդեն իսկ անցել եմ կյանքի չորս փուլերով: Առաջին փուլում գիտնական էի, մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր: Երկրորդում ես դիվանագետ էի, այնուհետև՝ վարչապետ: Երրորդ փուլում ազատ մարդ էի, բիզնես գործունեություն էի ծավալում և իմ ակադեմիական կենտրոնն էի կառավարում: Իմ կյանքի չորրորդ փուլում ես ժամանակավոր՝ 7 տարով Հայաստանի նախագահն եմ և սպասում եմ թևակոխելու հինգերորդ փուլ: Իմ կյանքի այս բոլոր փուլերում մշտապես հանձնառու եմ եղել այս մոլորակն ավելի լավը, մաքուր, կանաչ դարձնել և կշարունակեմ այդպես անել իմ կյանքի հաջորդող փուլերում: Հաջողություններ եմ մաղթում բոլորին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ում
Ամենադիտված