Ֆլորիդացի տղամարդը հարձակվել է արջի վրա՝ պաշտպանելով իր շներին (տեսանյութ)
ՏեսանյութերՖլորիդայի բնակչուհի Քերի Ռուբինո Հիկոքսն իր TikTok օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արջը մագլցում պատշգամբ, որտեղ գտնվում է նրա ամուսինն` իր շների հետ: Համարձակ տերն անմիջապես սկսել է դուրս քշել կենդանուն, որից հետո մեծ նստարանով փակել է շինության մուտքը։
Ֆլորիդացու համարձակությունը զարմացրել է համացանցի օգտատերերին:
«Ֆլորիդայից մերկ ագրեսիվ արջը թմրամիջոցների ազդեցության տակ, քարանձավը տան հետ շփոթելով, ծեծի է ենթարկվել չիուահուաների ոհմակով տղամարդու կողմից», - կատակով վերնագրել է օգտատերերից մեկը:
Ավելի ուշ Հիկոքսը պարզաբանել է, որ ամեն ինչ լավ է ամուսնու և նրանց ընտանի կենդանիների հետ: Սակայն նա նշել է, որ արջին հաջողվել է կծել տղամարդուն, և նա որոշել է շտապ պատվաստել կատաղության դեմ։