Ուկրաինայի հետախուզությունը հայտարարել է ռուսական տանկերը Դոնբաս տեղափոխելու մասին
WorldՈւկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է ռուսական տանկերը Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներ տեղափոխելու մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Ըստ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալների՝ հունվարի սկզբից Դոնբաս է մատակարարվել մի քանի միավոր տանկեր և հրետանային ինքնագնաց կայանքներ, զենք և զինամթերք, այդ թվում՝ հրետանային համակարգերի և ականանետների համար, ինչպես նաև 7000 տոննա վառելիք։ Ռուսաստանի տարածքում տեղի է ունենում վարձկանների ակտիվ հավաքագրում՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, ասում են Կիևում, հաղորդում է Lenta.ru-ն։