Համացանցում ծաղրել են Քենդալ Ջենների` բիկինիով ու մորթյա երկարաճիտ կոշիկներով կերպարը
ԼուսանկարներՀամացանցի օգտատերերը ծաղրել են ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենների նոր անկեղծ լուսանկարները՝ արված ցրտին։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
Տեղադրված նկարներում 26-ամյա հայտնի աստղը կեցվածք է ընդունում սև բիկինիով և մինչև ծնկները հասնող մորթյա երկարաճիտ կոշիկներով: Նրան լուսանկարել են փողոցում՝ ձյան մեջ։ Ջեններն իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցներով։ Հրապարակումը հավաքել է 9,2 միլիոն հավանում։
Երկրպագուները գնահատել են մոդելի արտաքինը և մեկնաբանություններում սկսել են կատակել նրա կերպարի մասին։ «Սա ես եմ, երբ պետք է գնամ մթերային` գնումներ կատարելու, և հագնում եմ առաջինը, ինչ պատահի», «Ձյունե թագուհին», «Տատիկն ասում էր` կարևորը ոտքերը տաք են»,- գրել են նրանք։