Նյու Յորքի բնակիչը ցույց է տվել առանց զուգարանի և խոհանոցի բնակարանը, որը վարձակալում է գրեթե 1000 դոլարով
ԺամանցReddit-ի օգտատերերից մեկը հրապարակել է Նյու Յորքի Հարլեմ թաղամասում գտնվող իր վարձակալած բնակարանի լուսանկարը, որը վարձակալում է 950 դոլարով։ Նկարագրության մեջ նա ասում է, որ նույնիսկ խոհանոց ու սանհանգույց չունի։
Շատ օգտատերեր սարսափած էին, թե որքան թանկ արժե նման փոքրիկ կացարանը, որն անգամ զուգարան չունի։ Այսպիսով, օգտատերերից մեկն ասել է, որ բանտում, ի տարբերություն այս բնակարանի, կարիք չկա 950 դոլար վճարել կացարանի համար, իսկ այնտեղ զուգարան կա։
«Մոտ տասը տարի առաջ ես ամսական 700 դոլար էի վճարում Բոստոնում բառացիորեն պահարանում ապրելու համար: Տարածքի առումով դա բավական էր միայն իմ երկտեղանոց մահճակալի համար։ Հագուստս կախված էր գլխիս»,- իր փորձով կիսվել է մեկնաբաններից մեկը։
Մյուս օգտատերերը, սակայն, լավատեսորեն նշել են, որ նման փոքր բնակելի տարածքներում շատ հեշտ է մաքրությունը պահել։