ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYT Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքում Արարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավոր Չինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալները Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը Եղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը` թեթևաբարո կյանքով ապրելու համար Մականունավորներ, «ճշտով ապրող»-ներ, նախկին «տասովշիկներ». ՔՊ-ի հույսը ՏԻՄ ընտրություններում 

«Հրապարակ». Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ականները պատրաստվում են 34-րդ Ընդհանուր ժողովին, որի ընթացքում, սակայն, ոչ թե Գերագույն մարմին են ընտրելու, այլ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ եւ առաջիկայի համար ծրագիր ու մարտավարություն են ընդունելու։ ՀՅԴ այս ժողովները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ․ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինը՝ Բյուրոն, չորս տարի ժամկետով է ընտրվում, ի տարբերություն հայաստանյան ղեկավար մարմնի՝ ԳՄ-ի, որն ընտրվում է երկու տարին մեկ։ Անցած տարվա հուլիսի 2-4-ը Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որի ընթացքում էլ Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի պաշտոնում։

Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին՝ հետեւյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։

Այսինքն, մինչեւ 2023 թվականը Իշխան Սաղաթելյանին փոխել չեն կարող, եւ օրերս տարբեր լրատվամիջոցներում Սաղաթելյանի դեմ հրապարակված հոդվածները ոչ թե կոնկրետ նպատակով են արվում, որ նրա վերընտրությանը խանգարեն, այլ ներկուսակցական պայքարի արդյունք են։ ՀՅԴ կանոնադրությունը, ի դեպ, Ընդհանուր ժողովին իրավասություն չի ընձեռում՝ արտահերթ կարգով ԳՄ ընտրություններ անցկացնելու։ Այս Ընդհանուր ժողովն ունի իր ձեւավորված օրակարգը եւ տարբեր երկրների մարմինների գործունեության ուղիղ միջամտության իրավունք չունի։ «Դա ապակենտրոնության սկզբունքի խախտում է»,- ասաց դաշնակցական ընկերներից մեկը։

Կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, թեեւ ընտրվել է 2019-ի հունվարին՝ Արցախում անցկացված ժողովի ընթացքում, եւ չորս տարվա ժամկետը դեռեւս չի լրացել, բայց իրադարձությունների ակտիվ ընթացքը ստիպել է արագացնել ժողովի հրավիրումը։ Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ում դժգոհություններ կան՝ կապված Բյուրոյի ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ 2019-ին ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ Կանադայից։ Դաշնակցական ընկերների կարծիքով, վերջինս մեղմ է, ավելի իներտ, ինչպես իրենք են ասում՝ «չի ձգում», ու դրա պատճառով էլ նոր Բյուրոյի ձեւավորումն օրախնդիր է։

Այն, ըստ ամենայնի, տեղի կունենա Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում՝ դաշնակցականները սիրում են Ծաղկաձորում ժողովներ անել։ Թեեւ ընդհանուր ժողովները երբեմն նաեւ արտերկրում են կայանում, որովհետեւ ողջ աշխարհից պատվիրակներ են մասնակցում։ Նախընթաց շրջանում տեղական ժողովներ են հրավիրվում՝ Ընդհանուր ժողովի պատվիրակներ ընտրելու համար։

Տեղեկացնենք, որ վերջին ժողովի ժամանակ որոշում է ընդունվել երկու տարի անց կրկին ժողով հրավիրել՝ կազմակերպական օրակարգով, եւ քննարկել ներկազմակերպչական հարցեր, սակայն ՀՅԴ-ից տեղեկացանք, որ այդ ժողովը հետաձգվել է՝ կորոնավիրուսի եւ հետպատերազմական խառնակ իրավիճակի պատճառով, ու որոշել են լիարժեք ժողով հրավիրել այս տարվա մարտին եւ միաժամանակ Բյուրոյի նոր կազմ ընտրել։

Մեզ տեղեկություններ հասան, որ նախորդ ժողովում պաշտոնից հրաժարված եւ պասիվացած Հրանտ Մարգարյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնը, վերադառնալու հավակնություններ ունի։ Այս հավակնություններով են նաեւ բացատրում ՀՅԴ-ի ներսում ինտրիգների զարթոնքը․ ինքը՝ Հրանտ Մարգարյանը, ինտրիգների մեծ մասնագետ է, եւ չեն բացառում, որ Իշխան Սաղաթելյանի դեմ արշավն էլ հենց նա է ուղղորդում։

Մարգարյանի վերադարձի պարագայում ՀՅԴ Բյուրոն կրկին կստանձնի Հայաստանի Դաշնակցության կառավարումը, ինչը Հրանտ Տեր-Խաչատուրյանի ժամանակ բացառվել էր, եւ հայաստանյան ներքին կյանքում որոշումներ կայացնողը դարձել էր ԳՄ-ն՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ։ ՀՅԴ Բյուրոն, ի դեպ, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները եւ Ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։

Բյուրոյի ներկայիս անդամներն են Արմեն Ռուստամյանը՝ նախագահ, Վիգեն Բաղումյանը, Արամ Գալուստյանը, Վիգեն Յագուպյանը, Յակոբ Խաչերյանը, Արսեն Համբարձումյանը, Կիրո Մանոյանը, Բենիամին Պչաքճյանը, Սպարտակ Սեյրանյանը, Րաֆֆի Տոնապետյանը, Հովսեփ Տեր-Գեւորգյանը, Մուրադ Փափազյանը։ 4 հոգի՝ Հայաստանից, մյուսները՝ սփյուռքից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYTՌուսաստանում վարորդների ավելի քան մեկ երրորդը խոսում է իր մեքենայի հետ«Մայրամուտը Սարդինիայում»․ Իջինի գրավիչ լուքը (լուսանկար) Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքումՀայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում. News.am Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ)Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը Մոսկվայից Արարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավորՉինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալներըՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը Եղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը` թեթևաբարո կյանքով ապրելու համար Մականունավորներ, «ճշտով ապրող»-ներ, նախկին «տասովշիկներ». ՔՊ-ի հույսը ՏԻՄ ընտրություններումԲրիտանիայում մայրը թմրանյութի չափաբաժնի դիմաց կերել է դստեր գերմանամկանը Պուտինը հայտարարել է Եվրոպայում պահվող ամերիկյան 200 մարտավարական միջուկային մարտագլխիկների մասինՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը կմնա ազատության մեջ Մադոննան իր ելույթի ժամանակ բեմում համբուրվել է աղջկա հետ (տեսանյութ)Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոցՊուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասինՈվքեր են «փոշիացրել» Արևմուտքից ստացված միլիոնավոր դոլարների դրամաշնորհներըՌուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին Ո՞ր տարիքում է ավարտվում սեքսըԷլեն Սարգսյանը ներկարայացել է գրավիչ կերպարում (լուսանկար) ՃՏՊ` Թթուջուր գյուղի մոտակայքում. «UAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններինՔիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է վաղ առավոտյան արթնանումԼուկաշենկոն Լիտվայի կողմից Կալինինգրադի մեկուսացումն անվանել է «պատերազմի հայտարարում»Աշխարհի ամենասեքսուալ մարզուհին մարտահրավեր է նետել Նեյմարին (լուսանկար)Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է․ Անդրեասյան Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ ՊետերբուրգումՍտոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը «Երեւան, դու հիասքանչ ես»․ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Հայաստանում է (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին Ալլա Պուգաչովան ներկայացել է առանց դիմահարդարման և կարճ շորտով Բիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերը Թուրքիայում Հունաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության համար. NTV ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի աղմկահարույց հայտարարությանըՄենք Թայվանը կվերադարձնենք ցանկացած միջոցներով, այդ թվում՝ ռազմական. ՉինաստանԱրկղերով կանեփ, պլաստմասսայե շշեր՝ կանեփանման զանգվածով. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը Թուրքիան Flyone Armenia-ին իր օդային տարածքով դեպի Լիբանան չվերթի հնարավորություն չի տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստին ներկա չեն գտնվել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, կաթողիկոսը Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին Մխիթար Հայրապետյանի հարսանեկան լուսանկարըԱլիևի հայտարարությունների, բողոքների հիմքում նրա հավակնությունն է՝ առավելագույնը ստանալ գործընթացիցՎրաստանի հարավում 43-ամյա հայ կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերելՓաշինյանը «գողացավ» գրիչը. դուրը եկել էր (տեսանյութ)
Ամենադիտված