Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի հրաժարականի պահանջով
МирՎենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաքի օր է նշանակել հունվարի 26-ը։
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է 2022 թվականին իր հրաժարականի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, եթե այս գաղափարի կողմնակիցները կարողանան բավարար թվով ստորագրություններ հավաքել։
«Հանրաքվեի օգտին կամարտահայտությունների ընդունման օրը կանցկացվի հունվարի 26-ին՝ ժամը 6:00-18:00֊ն»,- ասվում է խորհրդի Twitter-ի հաղորդագրության մեջ։