Դու ես հեղինակը քո գեղեցիկ կյանքի․ Նաիրա Մովսիսյան
ԺամանցԴերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։
«Երբ ակամա ժպտում ես՝ նայելով քեզ հայելուն եւ հասկանալով, որ դու ես ընտրված քո կյանքը կերտելու։
Ուրիշ ոչ մեկ քո փոխարեն չի ապրի քո հույզերը, զգացողություններն ու կյանքը։
Դու ես հեղինակը քո գեղեցիկ կյանքի։
Գունեղ, դրական եւ ուժեղ. ես սկսել եմ արդեն սիրել էդ բառը`ուժեղ։
Սիրեք ձեր կյանքի ամեն վայրկյանը, գնահատեք, դիմացինին կամեցեք լավագույնը, որովհետեւ Աստված էլ քեզ համար է կամենում։
Եվ չմոռանաք շնորհակալ լինել, որ ձեզ է ընտրել Երկիր մոլորակում արարել». – գրել է Նաիրան։