Վրաերթ-վթար Երևանում. վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է
Чрезвычайный случайԵրեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ 83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությա