«Փյունիկը» նոր համալրում ունի
SportԵրևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի. թիմին է միացել 28-ամյա մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոլդովացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Քիշնևի «Զիմբրուն»:
Կոչուկը նախկինում հանդես է եկել նաև «Դաչիա», «Ժիլինա», «Սաբայիլ», «Սաբախ» և «Կեշլյա» թիմերում:
Նշենք, որ Եվգենի Կոչուկը հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 27 խաղ։