«Առաջին իսկ վայրկյանից փորձում ենք նորապսակների կյանքը վերածել դժոխքի». Բադալյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին
Տեսանյութեր«Մենք այսօր ունենք նոր կազմավորվող ընտանիք, ՀՀ ՊՆ նախարարն ամուսնացել է: Առաջին իսկ վայրկյանից փորձում ենք նորապսակների կյանքը վերածել դժոխքի՝ սոցիալական հարթակներում, այդքանը մեզ բավարար չէ, նաև՝ ՀՀ ԱԺ ամբիոնից». Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որոնք վերաբերում էին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին։
Լուսինե Բադալյանը ամբիոնից շնորավորեց Պապիկյանին․
«Պարո’ն Պապիկյան, ես ձեզ մաղթում եմ ամուր ընտանիք, առողջ երեխաներ, երջանկություն, իսկ հաշվապահությունը թողնենք ընդդիմությանը։ Դա նրանց մոտ շատ լավ է ստացվում»,-ասաց Բադալյանը։