«Դուք այնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ-ի թեկնածուի հեղինակությունը»․ Թունյանը՝ Ղազինյանին
Տեսանյութեր«Դուք, խոսելով ՄԻՊ թեկնածուի մասին, նշեցիք, որ տիկին Գրիգորյանը հեղինակություն չունի: Ես նույն կերպ կարող եմ նշել, որ դուք այնքան հեղինակություն չունեք, որպեսզի գնահատեք ՄԻՊ-ի թեկնածուի հեղինակությունը»․ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ընդդիմության պատգամավոր Արթուր Ղազինյանին: