Մեսսին հակառեկորդ է սահմանել
СпортՖրանսիական «ՊՍԺ»-ի աստղ Լիոնել Մեսսին հակառեկորդ է սահմանել։ 35-ամյա հարձակվողը Ֆրանսիայի Լիգա 1-ի 12 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նշվում է, որ արգենտինացի հարձակվողն ազգային առաջնության խաղերում խփած գոլերի քանակով վատագույն արդյունքն է ցույց տվել իր կարիերայում։
«ՊՍԺ»-ն 22-րդ տուրում 4:0 հաշվով հաղթեց «Ռեյմսին»: Այս խաղում Մեսսին խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին ու ոչ մի գոլ չխփեց։