Նիկոլի ՄԻՊ թեկնածուն էնքանով ՄԻՊ կաշխատի, որքան որ Արմեն Սարգսյանը նախագահ աշխատեց դրածոների երկրում. Բաբայան
ԲլոգոսֆերաՆիկոլի ՄԻՊ թեկնածուն էնքանով ՄԻՊ կաշխատի, որքան որ Արմեն Սարգսյանը նախագահ աշխատեց դրածոների երկրում։ Նման գրառում է արել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում։
«Ի՞նչ ՄԻՊ, ո՞նց եք պատկերացնում թավիշի դրած մարդը պաշտպանի մարդու իրավունք, ինքը` թավիշը արդեն աղերս չունի մարդու որևէ իրավունքի հետ, այն մարդկանց տանում է տոտալ ստրկացման:
Էս դժբախտ երկրում եթե սենց շարունակվեց մարդ էլ չի մնա, որ մի հատ էլ Մարդու իրավունքների Պաշտպան լինի, զավեշտ է ուղակի հետևել մի մարդու իշխանության երկրում հերթական դրածո ֆիգուրի նշանակման շուրջ քննարկումներին:
Կապիտուլյանտը կարող է ողջ պետական համակարգը ցրել միայնակ կառավարել, միևնույնն է որևէ մեկը ձայնի,կարծիքի և որևէ բան անելու իրավունք չունի, թե բա մարդու իրավունք, не смешите мои тапочки)»,-գրել է նա։