2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Փաշինյան
Բլոգոսֆերա2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: