Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները 

Փաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել Ալիևին

Քաղաքական

Առաջարկները փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ՝ ռուսական կողմն Ադրբեջանին էլ է փոխանցել, բայց մենք էլ նաեւ ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, եւ այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Այս մասին ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ռուսաստանին եւ Ադրբեջանին։

«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ եւ գործը տանել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի եւ միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել։ Հայաստանում այդ թեմայի հետ կապված անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում, եւ, բովանդակության մանրամասները չիմանալով, առնվազն ճիշտ չէ մեկնաբանություններ անել։ Այնպիսի տպավորություն է, թե ըստ այդ առաջարկների՝ մենք առաջարկում ենք սահմաններն առանց պահպանության թողնել, բայց, բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող․ մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելուն։ Մեր եւ միջազգային գործընկերների ընկալմամբ՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունենք, եւ սա նաեւ պայմանավորվածությամբ գրավոր փաստաթղթի տեսքով արձանագրել ենք Սոչիում։ Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա, եւ կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը որեւէ նախապայման չունի, եւ խոսքը ոչ թե նախապայմանի, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին են։ Այդ առաջարկներն այնպես չէ, որ օդից են ընկել՝ տարբեր քննարկումների արդյունքում տարբեր առաջարկներ են եղել»,- հայտնեց Փաշինյանը։

Հայաստանը, վարչապետի խոսքով, չի փորձել այնպիսի փաստաթուղթ ձեւակերպել, որը զուտ հայկական կողմի տեսակետն արտահայտի, այլ փորձ է արվել քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել եւ ձեւակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ, եւ, կարծում է, ստացվել է այդպիսի մոդել։

«Քննարկումները շարունակվում են, մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարել աշխատանքային քննարկումը։ Կարծում ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձեւավորվի՝ ինչքան շուտ, այդքան՝ լավ։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, ինչքան շուտ կատարվեն, էնքան լավ, հիմա աշխատում ենք, որ դա տեղի ունենա»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ Եվրամիությունն իրավիճակի լիցքաթափման մի քանի տարբերակներ է կողմերին առաջարկել, Փաշինյանը նկատեց․

«Մենք հանդիպում ենք ունեցել Սոչիում, հետո՝ Բրյուսելում, եւ դրանց արդյունքում փորձել ենք դուրս բերել էն հնարավոր ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրվել են, եւ այն առաջարկը, որը արել ենք, որում հընթացս որոշակի նյուանսներ են փոխվել, ներառում են Սոչիի եւ Բրյուսելի քննարկումները։ Առաջարկը մենք ենք ձեւակերպել, բայց դրանց հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, որովհետեւ դա քննարկումների արդյունք է՝ նաեւ Ռուսաստանն է նկատառումներ արել, ավելին՝ դրանք արտահայտում են նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, ԵՄ-ի որոշակի դիտարկումներ։ Այն, ինչ խոսել ենք սեղանի շուրջ եւ տեսել ենք, որ կարող են ինչ-որ տարբերակներ լինել, դրանք ձեւակերպել ենք եւ դրել սեղանին»- նկատեց Փաշինյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին
Ամենադիտված