Քաղաքացուն ոստիկանների ուղեկցած հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, մեկ այլ հիվանդանցում` կոտրվածք. իրավապաշտպան Գողություն բանկի սպասասրահում. գողացողը հայտնաբերվել է, գողոնը՝ վերցվել Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններ Բրյուսելում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Զավեշտալի է. չգիտենք` Արամին կձերբակալեն, թե ոչ. գնում ենք ՔԿ. Արամ Գրիգորյանի պաշտպան Քարհանքում պատահարի հետեւանքով 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Բնական կերպար․ Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարի Խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու շա՛տ արագ հեռանան Վանեցյանի օգնականին բերման ենթարկեցին, բայց նրա տանը որևէ բան չհայտնաբերեցին․ սա անտրամաբանական է 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. վարչապետ

Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: Այս մասին առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրան»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել: «Երբ նայում ենք բանակցային թղթերը, ի վերջո այդ ողջ գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Մենք էլ  դա որպես խաղաղության օրակարգ ունենք և պետք է հետապնդենք խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը: Բայց ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է բանակցել: Հայաստանը պատրաստ է բանակցել: Ի վերջո այս բոլոր հարցերի քննարկումները հենց այդ խնդիրները լուծելու համար է»,- հայտարարեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյոք ադրբեջանական կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանն ասաց. «Կուզեի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որոնք մեր իրականությունում չեն ընկալվում, և տարբերակենք այդ հայտարարությունների մեջ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո: Օրինակ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն: Վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն, այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չէ գործընթացների համար»:

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը: 

Նա ընդգծեց, որ բանակցային հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են: 

Խոսելով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգի մասին՝ վարչապետն ասաց. «Դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Երբ մենք դա որդեգրել ենք և արձանագրել կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ հասկանում ենք՝ սա ամենևին մեզնից չի կախված, բայց որ մենք այդ օրակարգին հետևողականորեն հետևելու ենք, դա ակնհայտ է: Ես ուզում եմ, որ մենք հարցերին ռացիոնալ դաշտում նայենք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որն է Ռուսաստանի «գաղտնի զենքը» ՆԱՏՕ-ի ներսում․ Fox NewsՔաղաքացուն ոստիկանների ուղեկցած հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, մեկ այլ հիվանդանցում` կոտրվածք. իրավապաշտպանԳողություն բանկի սպասասրահում. գողացողը հայտնաբերվել է, գողոնը՝ վերցվելՀանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանովՀայտնի է՝ ինչ պայմաններում կարելի է վարակվել «Կապիկի ջրծաղիկով»Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններԲրյուսելում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԶավեշտալի է. չգիտենք` Արամին կձերբակալեն, թե ոչ. գնում ենք ՔԿ. Արամ Գրիգորյանի պաշտպանՔարհանքում պատահարի հետեւանքով 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էԲնական կերպար․ Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարիԽորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու շա՛տ արագ հեռանանՎանեցյանի օգնականին բերման ենթարկեցին, բայց նրա տանը որևէ բան չհայտնաբերեցին․ սա անտրամաբանական էԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան֊Ալիև հանդիպումը. ԱՄՆ պետդեպՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունըԲայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների ակտիվացմանը Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, Բացառիկ հայրենասեր մարդ է. Վանեցյան Ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել և բաց է թողնվել. փաստաբան Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը խուզարկություն է ընթանում Եվա Բաղդասարյանի լուսանկարն Ատլանտյան օվկիանոսիցՊարտք ունենք Վազգեն Սարգսյանի ու ԵԿՄ-ականների առաջ․ ԵԿՄ-ն վարչության նոր անդամներ է ընտրում Վայոց Ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին և վերջույթներին Իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների հետապնդումներն ապացույց են, որ իշխանությունը հոգևարքի մեջ է «Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքը դատապարտել է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը» FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա- Երևան երթուղով«Հայաստանս»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Գեղարդից Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նոր արտգործնախարարին Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. պատգամավոր Արմավիրի մարզում բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վերջինս կողաշրջվել է, վարորդները հոսպիտալացվել են Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է. Արմեն Գրիգորյան Ա. Միրզոյանը Մակեդոնիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումըՎահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Իշխանափոխության համար պետք է բերել նոր կազմակերպման ձեւեր, լիդերների հարցը երկրորդական է. Ստեփան Դանիելյան «Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա». փաստաբան ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ը հայտարարում է մասնագիտական լսումներ Ֆեյսբուքը հեռացրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի լայվը Մարիոթ հյուրանոցից Աստղագուշակ՝ մայիսի 21-ի համարՄայիսի 21․ Օրվա խորհուրդԻրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով․ «Ժողովուրդ» Կիսանախագահական կառավարում Արցախում․ «Հրապարակ» Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը․ «Ժողովուրդ» Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին․ «Փաստ» Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել. «Հրապարակ» Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ» ՌԴ-ն լքած բրենդային խանութները վերադառնում են նոր անվանումներովԲրիտանական ոստիկանության նախարարը նոր քայլեր է ձեռնարկում ճգնաժամից փրկվելու համար Յուրի Շևչուկը տուգանվել է համերգի ժամանակԻլոն Մասկին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ. Business Insider
Ամենադիտված