«Մենք անցե՞լ ենք բանակում «մայկա-տռուսիկի» սահմանը»․ իշխանականները չպատասխանեցին լրագրողի հարցին. իրավիճակը լարվեց
Political«Դուք կոռեկտ չեք առհասարակ Ձեր գործունեության մեջ». Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ չցանկանալով պատասխանել լրագրողի այն հարցին, թե ե՞րբ է լինելու բանակի մասին հայեցակարգն ու երբ է ստեղծվելու 44-օրյա պատերազմում պարտության հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը:
«Պարոն Հովհաննիսյան, չունեի՞ք պատասխան»,- ասաց լրագրողը, որից հետո իրավիճակը լարվեց: