«Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը»․ Տիգրան Աբրահամյան
Video«Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը: Նրա բոլոր հայտարարությունների հիմքում, նպատակներում ու դրդապատճառներում այդ գործոնն է դրված։ Իրականության մեջ այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն երեկ, այլ նաև իր բոլոր հայտարարություններում, դրանք կամ աղճատված են, կամ որևիցե ձևով չեն համապատասխանում օրինականությանը». Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: