«Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին 

Կարո՞ղ են արդյոք Իրանն ու Ադրբեջանը խուսափել լարվածության վերսկսումից. National Interest

Համաշխարհային Մամուլ

Թեեւ 2021թ․ աշնանը Իրանին ու Ադրբեջանին համակած լարվածությունն այժմ թուլացել է, նրանց վեճի հիմքում ընկած հակասությունը մնում է չլուծված։ Սա վկայում է այն մասին, որ նրանց մերձեցումը կարող է կարճատեւ լինել, News.am-ի փոխանցմամբ` National Interest-ի իր հոդվածում գրում է Ադամ Լամմոնը։

«Ապագա հակամարտության հնարավորության ընդունումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ․ հայ-ադրբեջանական հակամարտության վերանայում։ Քառասունչորս օր տեւած մարտերից հետո ադրբեջանական ուժերը Հայաստանից հետ են գրավել Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածը եւ հարակից յոթ շրջանները՝ Ադրբեջանին լիակատար վերահսկողություն տալով Իրանի հետ նախկին սահմանի վրա՝ շնորհիվ Թուրքիայի վճռական ռազմական աջակցության եւ իսրայելական զենքի։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը լեգիտիմացրել է նոր ստատուս-քվոն՝ ի վնաս Իրանի։

Անշուշտ, Իրանի անզորությունը լիովին դրսեւորվեց պատերազմի ողջ ընթացքում, որի ժամանակ հրետանային կրակ էր թափվում իրանական տարածքում, քանի որ զինյալները անտեսում էին հրադադարի մասին Թեհրանի կոչերը եւ հակամարտության կարգավորման միջնորդության առաջարկները: Բացի այդ, քանի դեռ Իրանի ռազմավարական տարածաշրջանային գործընկեր եւ հյուսիսային հարեւան Հայաստանը ենթարկվում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակմանը, Թեհրանն աջակցում էր «օկուպացված» հողերը «ազատագրելու» Բաքվի իրավունքին, որը հաշվարկված քայլ էր՝ ուղղված Իրանում ադրբեջանական ազգայնականությունը ճնշելուն:

Սակայն Ադրբեջանի հետագա հաղթանակը միայն բացեց նրա ախորժակը։ 2021թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջներ ներկայացրեց Հայաստանի հարավարեւելյան Սյունիքի մարզի նկատմամբ եւ սպառնաց բռնի ուժով միջանցք բացել նրա միջով։ Այս տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Զանգեզուրի միջանցք եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է իր արեւմտյան էքսկլավին՝ Նախիջեւանին, Ադրբեջանի եւ Թուրքիայի երկար սպասված նպատակ էր։

2021թ․ հունիսին Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեցին «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»՝ քաղաքական եւ տնտեսական ճանապարհային քարտեզ, որը ամրացրեց նրանց դաշինքը փոխադարձ պաշտպանական պայմանագրով եւ Զանգեզուրի միջանցքը կառուցելու պարտավորությամբ։ Ամբողջ Ադրբեջանը կապող այս միջանցքը Կասպից ծովով կմիացնի Եվրամիությունը, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան՝ նպաստելով թյուրքական աշխարհը միավորելու եւ Ադրբեջանին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության պոտենցիալ «առաջնահերթ վեկտոր» դարձնելու Թուրքիայի նպատակի իրականացմանը:

Այս դիրքորոշումը տագնապալի հարցեր է առաջացնում Իրանում։ Զանգեզուրի միջանցքը թուլացած Հայաստանին պարտադրելու ջանքերը կհատեին Թեհրանի կարմիր գիծը` ընդդեմ միջազգային սահմանների բռնի փոփոխության, միաժամանակ նկատելիորեն մեծացնելով Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը: Իհարկե, Իրանը ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող քաղաքական եւ պաշտպանական կապերին։ Երկու հարեւանները, որոնց հաճախ անվանում են «մեկ ազգ, երկու պետություն», լայնածավալ վարժանքների, համատեղ զորավարժությունների եւ զենքի վաճառքի միջոցով ադրբեջանական զինուժը համալրում են մինչեւ այն, ինչն Ալիեւն անվանել է «թուրքական բանակի ավելի փոքր տարբերակ»: Իրանը տեսավ այս դաշինքի արդյունքները 2020թ․ հակամարտությունում՝ Թուրքիայի կողմից առաջադեմ անօդաչու թռչող սարքերի եւ սիրիացի վարձկանների տրամադրումն օգնեց Ադրբեջանին հաղթել Հայաստանի ցամաքային ուժերին:

Ավելին, չնայած Ադրբեջանի եւ Իրանի միջեւ վերջին հաշտեցմանը, որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ Ադրբեջանի վերամիավորումը Իրանը կշրջապատի «թուրքական աղեղով», որը կվերացնի Բաքվի կախվածությունը Թեհրանից եւ Իրանի մուտքը Հարավային Կովկաս կպայմանավորի Թուրքիայի ու Ադրբեջանի լուռ համաձայնությամբ։ Բայց հետեւանքները հեռու են պարզ լինելուց: Ֆուադ Չիրագովը նշում է, որ Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական ինտեգրման ծրագրերը բթացնում են կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության հեռանկարները։ Այնուամենայնիվ, այսօրվա ինտեգրացիոն քաղաքականությունը կարող է վաղը լծակի աղբյուր դառնալ, երբ լարվածությունը մեծանա։ Տրանսպորտային կապերը, որոնք ժամանակին երկրներին միասին էին պահում, կարող են կտրուկ խզվել, ճիշտ այնպես, ինչպես կախվածությունը արտասահմանյան էներգակիրներից կարող է վերածվել զենքի:

Տարածաշրջանային այս փոփոխվող դինամիկան բացատրում է, թե ինչու լարվածությունը կրկին բռնկվեց 2021թ․ աշնանը։ 2021-ի սեպտեմբերի 12-ին, նույն օրը, երբ Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը մեկնարկեցին «Երեք եղբայրներ 2021» զորավարժությունները Կասպից ծովում՝ Իրանի հյուսիսում Ադրբեջանի հետ սահմանին։ Իշխանությունները սկսեցին «ճանապարհային հարկ» գանձել իրանական մեքենաներից եւ ձերբակալեցին երկու իրանցու՝ Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։

Այնուհետեւ 2021թ․ հոկտեմբերի 1-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսեց աննախադեպ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանի պատերազմական խաղերը միայն սահմանային վեճի պատասխան չէին: Իրանցի պաշտոնյաները միանշանակ հայտարարել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Հայբերի նվաճողներ»-ի զորավարժությունները պատասխան են Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճի, թեեւ նրանք հայտարարել են, որ ինքնիշխան սահմաններին սպառնացող վտանգները եւ Ադրբեջանում սիրիական «ահաբեկիչների» ներկայությունը նույնպես ԻՀՊԿ-ի գործողություններն են հրահրել։

Իհարկե, Իրանը պատճառներ ունի պարանոյիկ վերաբերվելու Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերությաը:

Մասնավորապես, Իրանը մտահոգված է ոչ միայն նրանով, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների առաջադեմ իսրայելական ռազմական տեխնիկա է գնում, այլ նաեւ, որ իսրայելական ռազմական եւ հետախուզական ակտիվները գործում են Ադրբեջանի տարածքից։ Զարմանալի չէ, որ Բաքվի կողմից ժխտումը եւ Իսրայելի հետ նրա սերտ կապերը նսեմացնելու փորձերը չեն կարողացել հանգստացնել Թեհրանի պաշտոնյաներին: Իրանցիները լավ գիտեն, որ իրենց հետախուզական եւ անվտանգության ծառայությունները տարիներ շարունակ պայքարել են սպանությունների եւ դիվերսիաների արդյունավետ արշավը զսպելու համար, որը լայնորեն վերագրվում է Իսրայելին, որը թիրախավորել է իրենց միջուկային օբյեկտները եւ գիտնականներին: Բացի այդ, իսրայելական հետախուզությունն օգնել է ԱՄՆ-ին սպանել Ղասեմ Սոլեյմանիին: Ակնհայտ է, որ Իսրայելը Իրան ներթափանցելու խնդիր չունի, եւ Իրանի պաշտոնյաները մտադիր են կանխել դա:

Հաշվի առնելով 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի կողքին կռվելու համար սիրիացի վարձկաններ (որոնց Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին անվանել է «ահաբեկիչներ, որոնց դեմ Իրանը տարիներ շարունակ մարտնչել է») ուղարկելու Թուրքիայի որոշումը` Իրանի պաշտոնյաները հիմքեր ունեն կարծելու, որ տարածաշրջանային պատերազմները մտենում են իրենց տուն։

Թեհրանի առաջադեմ պաշտպանական դոկտրինան ուղղված է նրան, որպեսզի մարտի մեջ մտնեն Իրանի հակառակորդների հետ՝ Իրանի սահմաններից դուրս (այնպիսի վայրերում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբանանը եւ Եմենը), սակայն դրա համար պետք է վճարել: Նախ, ինչպես նշում է Բորզու Դարագահին, Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ մրցակցության վրա Իրանի կենտրոնացումը հանգեցրել է նրան, որ նա բավարար ներդրումներ չի կատարել Կովկասում դիվանագիտական եւ հետախուզական հնարավորությունների մեջ՝ ստեղծելով «կույր բիծ», որը 2020 թ. հակամարտությունում նրան դարձրել է կողմնակի դիտորդ։

Երկրորդ՝ Լիբանանում, Սիրիայում եւ Գազայում Իսրայելին շրջափակելու Իրանի ջանքերը դրդել են Իսրայելին կարգավորել հարաբերությունները Իրանի հարեւանների հետ «Աբրահամի համաձայնագրերի» միջոցով՝ նախաձեռնություն, որում, ըստ տեղեկությունների, ներառված է Ադրբեջանը: «Թեհրանն ակնհայտորեն ճնշում է զգում Իսրայելի շրջապատման ռազմավարությունից»,- անցյալ հոկտեմբերին գրել էր Մերձավոր Արեւելքի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկան: Իր պատմության ընթացքում Իսրայելը երբեք այսքան դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական-հետախուզական հարաբերություններ չի ունեցել Իրանին սահմանակից երկրների հետ»։

Այժմ, երբ Իսրայելը մոտ է, իսկ այլ թշնամական գրոհայիններ տեղակայված են հենց սահմանի մյուս կողմում, Թեհրանն իրեն ապահովագրում է ապագա հակամարտությունից: Այս մանեւրը բացատրում է, թե ինչու ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» ուժը, որը առաջնորդում է զինված շարժումները Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում եւ Աֆղանստանում, վերջերս ակտիվացրել է «Հուսեյնյուն» բրիգադը շիա մեծամասնություն ունեցող Ադրբեջանում: Թեեւ այս խմբերի թվի եւ հնարավորությունների մասին քիչ բան է հայտնի, այն կարող է որպես քնաբեր բջիջ հանդես գալ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կամ նույնիսկ զսպող միջոց ծառայել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք ազգայնական տրամադրություններ են բորբոքում ադրբեջանական կամ թյուրքական ծագում ունեցող իրանցիների դեմ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աղբյուրները խորն են, եւ որ չնայած վերջերս նրանց մերձեցմանը՝ մոտ ապագայում կարող է նոր ագրեսիա ծագել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Ամենադիտված