ՌԴ֊ում մանկապիղծները ցմահ ազատազրկման կենթարկվեն
ՌուսաստանՌուսաստանի Դաշնային խորհուրդը օրենք է ընդունել, որը նախատեսում է ցմահ ազատազրկում կրկնահանցագործ մանկապիղծների համար։ Փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրության։
Արդյունքում՝ ցմահ ազատազրկումը կկիրառվի
- կրկնահանցագործ մանկապիղծների հանդեպ, ովքեր բռնության են ենթարկել մինչև 18 տարեկան (նախկինում մինչև 14 տարեկան) երեխաներին,
֊այն դեպքերում, երբ զոհ են դարձել երկու կամ ավելի երեխաներ,
- այն իրավիճակներում, երբ դա կապված է մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման հետ։
Ռուսաստանի քրեական օրենսգրքի 131 («Բռնաբարություն») և 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») հոդվածները համապատասխանաբար կփոփոխվեն։
Այդ հանցագործությունների նախաքննությունը լինելու է Քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասության շրջանակներում։