«Կա մի ուժ, որից Փաշինյանն ավելի շատ է վախենում, քան մեզնից»․ Գեղամ Նազարյան
Video«Մենք ապրում ենք չիրականության մեջ, որովհետև սա իրականություն չի՝ սա չիրականություն է: Երկիրը կործանման տարած մարդը չի կարող պաշտոնավարել, դրա համար եմ ասում, որ սա չիրականություն է: Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը պետք է հրաժարական տար և մեկ վայրկյան անգամ չմնար իշխանության»․ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը: