«Պատիվ ունեմ». Ալիեւը երեւի ամեն տարի Ձմեռ պապից խնդրում է Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում
ПолитическиеԻնձ թվում է, որ Ալիեւն ու Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական էլիտան ամեն տարի նամակ են գրում Ձմեռ պապին՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել։
Նա նշեց, որ Փաշինյանը բացահայտ ադրբեջանա-թուրքական քարոզչություն է վարում։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ընտրողաբար ներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ հարցերը միայն տարածքային ամբողջականության համատեքստում։ Սա հո Ադրբեջանի երկնագույն երազանքն է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ի պատասխան Ալիեւի սպառնալիքների Փաշինյանն արդարացնում է Ադրբեջանին թեզիսների ինչ-որ «հայելային արտացոլմամբ», որոնք իբր հնչել են Հայաստանից։ Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանը ոչ մի իշխանության օրոք նման ռազմաշունչ հռետորաբանությամբ, որը հնչում է Բաքվից, հանդես չի եկել»,- պարզաբանեց Մամիջանյանը։