Մայթով երթեւեկող 47 համարի ավտոբուսի վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն
ՏեսանյութերՍոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարաին լրատվության բաժնի պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը:
«Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»,-նշել է նա:
Տեսանյութում երեւում է, որ ուղևորներով լի ավտոբուսը բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով՝ շրջանցելով դիմացի մեքենաներին:
Վարորդներից մեկը դիմելով ավտոբուսին վարորդին՝ ասում է. «Ամենախելացի՞ն ես»: