Լոռու մարզում 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջնակին
Чрезвычайный случайՀունվարի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1/1՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց, Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած ԳԱԶ 322132 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 16-ամյա Անի Ք-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցում, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ՃՈ տեսուչ Բարխուդարյանի ուղեկցությամբ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու նպատակով։ Վարորդը եղել է սթափ։