Անհետ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում
ВидеоՀունվարի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան լճում դիակ կա: Այս մասին PressTime.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներն ու փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել և դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով