«Մինչև օրվա վերջ կշտկեք խնդիրը»․ Մհեր Գրիգորյանը չընդառաջեց Ավանեսյանին, որը երկու օր էր խնդրել
Քաղաքական«Ես կարծում եմ, որ դուք այսօր մինչև օրվա վերջ կավարտեք և կշտկեք այդ խնդիրը, որովհետև այս որոշումը շատ կարևոր ա տնտեսության համար և մեկ օր շուտ պետք ա սա հաստատենք և հրապարակենք»․ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը չընդառաջեց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանին, որը երկու օր խնդրեց փոխվարչապետից՝ խնդիրը շտկելու համար: