Վահան Քերոբյան. ՀՀ պաշտպանության նախարարի հարսանիքին QR կոդը ցույց տալու իմաստ չկար
ՔաղաքականՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին ռեստորանում QR կոդը ցույց տալու իմաստ բացարձակապես չկար: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ հարսանիքից երկու օր առաջ հրապարակավ պատվաստվել էր բուստերային դեղաչափով, եւ բոլորը գիտեն այդ մասին։ Նախարարը «չի հիշում»՝ իրենից QR կոդ պահանջել են, թե ոչ:
«Ես չգիտեմ՝ վարչապետը պատվաստման վկայական է ցույց տվել, թե QR կոդ»,- հավելեց Քերոբյանը։