Փախուստի դիմած անձը մեկնաբանել է Facebook-ում ոստիկանության կողմից հրապարակված իր լուսանկարը
Անգլիայի մի բնակիչ, որին փնտրում է ոստիկանությունը, մեկնաբանել է իր լուսանկարով հրապարակումը, որը սպաները զետեղել են սոցիալական ցանցերում, հայտնում է LADBible-ը։ Փախուստի դիմած տղամարդը գրել է, որ նկարում շատ գրավիչ տեսք ունի։
Ոստիկանության աշխատակիցները հրապարակել են 31-ամյա Մայքլ Սուոնսբորոյի լուսանկարը՝ հույս ունենալով սոցցանցերի օգտատերերից օգնություն ստանալ։
Սակայն մեկնաբանություններիում հայտնվել է ինքը՝ Մայքլը։ Տղամարդը չի կարողացել լռել՝ նայելով իր լուսանկարին։
«Ինչ գեղեցիկ տղա է»,- գրել է նա ֆեյսբուքյան հրապարակման տակ։
Սուոնսբորոյի մեկնաբանությունը մի քանի հարյուր հավանում է հավաքել, սակայն դա ոչ մի կերպ չի օգնել ոստիկաններին. տղամարդը դեռ փախուստի մեջ է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա հետախուզվում է 2009թ.-ից` սպանության փորձի համար: