ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 

Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․ 

«Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը:

Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որ անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել:

2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը:

Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։

Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում,

ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։

Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին:

Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր:

Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ`

հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով:

Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային:

Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին:

Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև:

ՀԳ

Լուսանկարներն արված են այսօր՝

Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված