Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ) Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպը ՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները «Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետ Հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված Մահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին «Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս Ավետիսյան Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին 

Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․ 

«Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը:

Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որ անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։ 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել:

2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը:

Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։

Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում,

ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։

Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին:

Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր:

Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ`

հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով:

Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային:

Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին:

Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև:

ՀԳ

Լուսանկարներն արված են այսօր՝

Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրներըԱրցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՅուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են (լուսանկարներ, տեսանյութ)«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին«Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս ԱվետիսյանԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներինՀետխորհրդային երկրների հետ անվտանգային գոտի պետք է ստեղծենք. Չինաստանը ևս հետաքրքրված է դրանովԻրանում 9 բալանոց երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ԱԻՆԱրցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր44-օրյա պատերազմի պարտության պատճառները գտնելու համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի 2 հարցի«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակելԵրևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑԱստղագուշակ՝ հուլիսի 2-ի համար Հուլիսի 2. Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կարևոր օրենքները` արտահերթ նիստով. «Ժողովուրդ» Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42. «Ժողովուրդ» Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում․ «Հրապարակ»Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ» Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն. «Հրապարակ» Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ» Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ» Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ» ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի. «Հրապարակ» Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումըՄոսկվացիները քաղաքում կընտրեն վայր, որը կկոչվի ԼԺՀ-ի անունովՈրքան ժամանակ և որ դիրքով կարելի է աշխատել այգում. խորհուրդներ` նյարդաբանիցԱՄՆ քաղաքացիները պատրաստ են զենք վերցնել իրենց կառավարության դեմ. The Guardian«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-իցՈւկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը. Reuters Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ Վահան ՔերոբյանՀետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ (տեսանյութ) «Ամենից հաճախ ելքն այնտեղ է, որտեղ մուտքն էր». Ժաննա Բուտուլյանի երեկոյան լուքըՄինչև աշնան սկիզբ Ուկրաինան պետք է վճարի 1,4 միլիարդ դոլար. Bloomberg46-ամյա Ռիզ Ուիզերսփունը նկարահանվել է լողազգեստների գովազդումԻշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման հետագա անելիքներըԶբոսաշրջիկը լուսանկարվելու համար հետապնդել է վայրի արջին և հազիվ փրկվել մահից (տեսանյութ)Անձին ամուսնության կամ երեխա ունենալուն հարկադրելը կպատժվի ազատազրկմամբ Opel-ը մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ, երբ վերջիններս փորձել են հետապնդել BMW-ի վարորդին «Պատժի անխուսափելիության» սկզբունքը՝ Փաշինյանի ոճովՀամբույրի և անկողնային տեսարաններ՝ Ռոմելա Սարգսյանի և Գևորգ Գրիգորյանի միջև (տեսանյութ)
Ամենադիտված