Ռոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով (լուսանկարներ)
СпортԱրաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կարճատեւ արձակուրդն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի եւ նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվողը կրել է հայկական «AZAT MARD» բրենդի հուդի։ Մանչեսթերում եւ Լոնդոնում խանութներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։