Երբ կսկսվի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը Ֆիլիպ Կիրկորովը երգել է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (տեսանյութ) Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը Տղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Սաղաթելյան Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է (տեսանյութ) Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և եզրափակիչում է (տեսանյութ) Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) 2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել. գործը դատարանում է 

Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյան

Հասարակություն

Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական ԶՈւ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։

Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։

Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։

Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։

Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։

Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։

Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։
Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։
Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։

Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը երեխայի համար գնել է «Versace» ոսկե ծծակ (լուսանկարներ)Երբ կսկսվի հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումըՖիլիպ Կիրկորովը երգել է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (տեսանյութ) Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը` գրավիչ կերպարումՏղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Սաղաթելյան Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է (տեսանյութ) «Ո՞նց կարող է հայի անուն ազգանունով մարդը ուրախանալ հազարավոր հայ երիտասարդ զինվորի մահով»․ ՂազինյանՔիմ Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով (լուսանկարներ)Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և եզրափակիչում է (տեսանյութ) Թափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու սպանել Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսինի հարսի պարը (տեսանյութ) «Իմ հերը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել»․ Հայկ Ղևոնդյան Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է Պուտինի հետ քննարկել միջուկային զենքը2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել. գործը դատարանում է Արփինե Հովհաննիսյանը ներկա է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանեկան խնջույքին (լուսանկարներ)Ուզբեկստանում կրակել են ցուցարարների վրա (տեսանյութ, լուսանկար)Զախարովան տեսանյութ է հրապարակել, որում երեք րոպե ելակ է ուտում «Կալինկա» երգի ներքոՀայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն Վրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱմբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար․ Աբրահամյան Երիտասարդական ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն 15 տարօրինակ սեքսուալ «սովորույթներ»Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել անկանխիկ գործարքների մասին Կարա Դելևինը կիսամերկ լուսանկարվել է բրիտանական Vogue-ի համարMarvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդին (լուսանկարներ) Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ինտերի» հետ. Հենրիխ ՄխիթարյանՆոր Հայաստանի «մինի-Սաշիկիները». պաշտոնյաների եղբայրները՝ արտոնյալԹեհրանը կտրականապես դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Աբդոլլահիան Հայտնի է դարձել Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգետիկ ռեսուրսների համար առաջիկա պայքարի մասին«Հերթական մեծագույն խայտառակությունը»․ Ռոբերտ Հայրապետյան Սիլվա Հակոբյանը` Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (լուսանկար)Մահացել է է «Չեբուրաշկա» և «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ Լեոնիդ Շվարցմանը Թուրք քաղաքական գործիչները կոչ են անում կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-իցԵրևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել Հուլիսի 4-ին՝ 10:30-ին, հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդևանյան Քաղաքապետն ամուսնացել է էգ ալիգատորի հետ և բացատրել իր արարքի պատճառը (տեսանյութ)Քրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համար Թբիլիսիում մի քանի հազար մարդ է փողոց դուրս եկել` ընդդեմ ԼԳԲՏ մարդկանցԱվանակով ակցիայից հայտնի Սեւադա Ղուկասյանն ազատ է արձակվել. News.am Թերապևտը պատմել է, թե ինչի մասին է խոսում երեք հոգով սեքսով զբաղվելու ցանկությունըԻվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Կրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի հայտարարություններինԸնթրիք Իբիցայում, պարեր Միկոնոսում. Նիկոլ Շերզինգերը նշել է իր 44-ամյակը (լուսանկարներ)Ադրբեջանցի զինծառայող է մահացելԹուրքիայի ԱԳՆ-ն` Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպման մասինԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ
Ամենադիտված