Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Երկրաշարժ վրաց-ռուսական սահմանին Նախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերը Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (լուսանկարներ) Ի՞նչ վատ բան կա, եթե 4 կամ 5 հազար երիտասարդ գնացել և լսել է նրան․ Գեղամ Նազարյան Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ Հերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ) Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպը 

Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է. Արթուր Դավթյան

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:

Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խորը զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:

Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:

Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ:  

Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:   

Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:

Փա՜ռք մեր հերոսական բանակին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալԵրկրաշարժ վրաց-ռուսական սահմանինՆախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերըԱյսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (լուսանկարներ)Ի՞նչ վատ բան կա, եթե 4 կամ 5 հազար երիտասարդ գնացել և լսել է նրան․ Գեղամ ՆազարյանԷկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրներըԱրցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՅուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են (լուսանկարներ, տեսանյութ)«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին«Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս ԱվետիսյանԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներինՀետխորհրդային երկրների հետ անվտանգային գոտի պետք է ստեղծենք. Չինաստանը ևս հետաքրքրված է դրանովԻրանում 9 բալանոց երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ԱԻՆԱրցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր44-օրյա պատերազմի պարտության պատճառները գտնելու համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի 2 հարցի«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակելԵրևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑԱստղագուշակ՝ հուլիսի 2-ի համար Հուլիսի 2. Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կարևոր օրենքները` արտահերթ նիստով. «Ժողովուրդ» Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42. «Ժողովուրդ» Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում․ «Հրապարակ»Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ» Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն. «Հրապարակ» Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ» Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ» Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ» ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի. «Հրապարակ» Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումըՄոսկվացիները քաղաքում կընտրեն վայր, որը կկոչվի ԼԺՀ-ի անունովՈրքան ժամանակ և որ դիրքով կարելի է աշխատել այգում. խորհուրդներ` նյարդաբանիցԱՄՆ քաղաքացիները պատրաստ են զենք վերցնել իրենց կառավարության դեմ. The Guardian«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-իցՈւկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը. Reuters Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ Վահան ՔերոբյանՀետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ (տեսանյութ) «Ամենից հաճախ ելքն այնտեղ է, որտեղ մուտքն էր». Ժաննա Բուտուլյանի երեկոյան լուքըՄինչև աշնան սկիզբ Ուկրաինան պետք է վճարի 1,4 միլիարդ դոլար. Bloomberg46-ամյա Ռիզ Ուիզերսփունը նկարահանվել է լողազգեստների գովազդում
Ամենադիտված