Կհաշտվե՞ք արդյոք Սերյոգայի հետ. Գոհար Ավետիսյանը պատասխանել է հետևորդուհու հարցին
ДосугՀանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է բավականին մեծ ծաղկեփունջ: Նկարին կից նա գրել է, որ երբևէ չի տեսել այդպիսի մեծ ծաղկեփունջ և նշել, որ այն իրեն նվիրել է Գասպարչիկի՝ իր որդու հայրը՝ Սերյոգան:
Ինստագրամյան այդ սթորիներից հետո նրա հետևորրդներից մեկը հարցրել է, թե արդյոք կհաշտվի նախկին ամուսնու հետ, դիմահարդարը պատասխանել է.
«Ո՛չ, ծաղիկները ոչինչ չեն փոխում, դրանք միշտ էլ եղել են: Այստեղ խնդիրը այլ բանի մեջ է, արդեն գրել եմ այդ մասին: Ավելի լավ է, որ մարդիկ չտանջեն իրար և ժամանակին բաժանվեն, քան լինեն միասին, բայց զգան միայնություն»,- գրել է նա: