ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. Պուտին Սիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով» 

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին

Հասարակություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի նվիրյալներ,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։

Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։

Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։

Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին», - նշված է ուղերձում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Կինը գոմաղբի կտորով հարվածել է ամուսնու այտին. գործը դատարանում է Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել էՔանյե Ուեսթին կրկին դատի են տվելՀավաքական Արևմուտքն իրեն ծուղակն է գցել՝ չկարողանալով կանխատեսել սեփական թուլացումը. ՊուտինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին 50 CENT-ը Երևանում է (լուսանկար) 107-ամյա կինը նշել է այն մթերքը, որը նպաստել է իր երկարակեցությանըՌուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. ՊուտինՍիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում«Էս գեղեցկությունը». Արմինկան` բնության գրկում (լուսանկարներ)Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Բրիտանացի սպան վռնդել է տնից 9 ուկրաինացի փախստականներից բաղկացած ընտանիքին. Daily MailԳիտնականները խոսում են «սիրո դեղամիջոցի» մոտալուտ ստեղծման մասինԶինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Ագնեսա Խամոյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով»Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվելԼոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Բրիթնի Սփիրսը հիացրել է զուգարանի թղթի տեսքով ականջօղերովՀայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ Յակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից և փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)Հեղափոխականները անցել են իրար «կոկորդ կրծելուն». թիրախը՝ ՔՊ վարչությունն էՍյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող և նախատեսված ոլորտային ծրագրերը Ողբերգություն Արմեն Վարդանյանի ընտանիքում«Երազանքները իրականանալու հատկություն ունեն». DJ Վակցինան հղի է (լուսանկար)«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ Իլոն Մասկն անհետացել է. BloombergՌուսաստանը գլխավոր սպառնալիք է ճանաչվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համարՌԴ ՊՆ-ն հայտնել է 144 գերիների փոխանակման մասին մանրամասներըԳնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրություն են ստորագրել ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները Կինն ամուսնացել է նախկին ընկերոջ հոր հետ, ում հետ ծանոթացել է 11 տարեկանումՀայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Պուտինին է փոխանցել Զելենսկու ուղերձըՌուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են սահմաններին ՆԱՏՕ-ի մերձեցմամբ. ԼավրովՔիչ առաջ հայ բարերարներից մեկը խոշոր գումար նվիրաբերեց Զինվորի տանը. Արմեն ՄուրադյանՄանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով Միջատաբանը պարզաբանել է՝ վտանգավո՞ր են արդյոք զատիկների խայթոցներըՌուսաստանի բանկը ներկայացրել է 100 ռուբլու նոր թղթադրամըԹշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»Թուրքիան Շվեդիայից ստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության շուրջ 73 անդամների արտահանձնման երաշխիքներ. ԷրդողանՄԹ-ն կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով Ամբողջությամբ մերկ տղամարդ` Երևանի փողոցներում (տեսանյութ)ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված