Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Ուկրաինային Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին 

Պաշտոնյաներից ովքե՞ր են սաբոտաժի ենթարկում կառավարության ծրագրի իրականացումը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը նախորդ տարվա ծրագիրը հռչակվել էր աննախադեպ և հեղափոխական, պաշտոնյաներն էլ, մեկը մյուսին հերթ չզիջելով, խոստանում էին օր ու գիշեր աշխատել այն կյանքի կոչելու համար:
 
Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում կառավարության ծրագրի իրագործումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած կառավարության ծրագիրը ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում, եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Կառավարության ծրագրից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը` բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը, խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումը այլընտրանք չունի:
 
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման հետ կապված Հայաստանում խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Տեղական իշխանությունները պարզապես չեն կարողանում ծախսել կառավարությունից որպես սուբվենցիա ստացած գումարները։ Սյունիքի մարզում 2020-ին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը շարունակվել է նաև 2021-ին և մինչ օրս դեռ ավարտին չի հասցվել: Դիցուք՝ Մելիքսեթ Պողոսյանի ղեկավարած կառույցը կառավարությունից 2020 թվականին պետք է իրականացներ 6 մլրդ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, սակայն դրանցից ոչ բոլորն են ավարտին հասցվել: Մելքսիթ Պողոսյանը այս բացթողման վերաբերյալ որևէ բացատրություն ոչ կառավարությանը, ոչ էլ հանրությանը չի ներկայացրել, արդյունքում՝ սյունեցիները բախվել են ենթակառուցվածքների հետ լրջագույն խնդիրների, կառավարության ծրագիրն էլ մնացել է անկատար:
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյոք՞ բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն, այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
Կառավարության ծրագրում անտեսված չէ նաև բնապահպանական բաղադրիչը։ Փաշինյանը այն ժամանակ դեռևս շրջակա միջավայրի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին խիստ հանձնարարական էր տվել լուծելու Սևանա լճից սիգի որսի հետ կապված խնդիրները, այնուհետև նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ ակտիվորեն աշխատելու են կառավարության ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն, արդյունքը դեռևս չի երևում, գրեթե յուրաքանչյուր օր բացահայտվում են սիգի ապօրինի որսի նորանոր դեպքեր։ Դրան պետք է գումարել նաև Սևանի մակարդակի նվազման հարցը, որը նույնպես ներառված է կառավարության ծրագրում, այն ենթադրում է Սևանի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մինչդեռ 2021 թվականին լճի մակարդակը նվազել է մի քանի սմ-ով:
 
Կառավարության ծրագրի առողջապահություն բաժնում բառացի նշվում է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության ծրագրով ենթադրվում է նաև պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ Հիշեցնենք՝ նախատոնական շռայլ պարգևավճարներ էին ստացել նաև օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդը Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։
 
Ինչպես տեսնում ենք՝ կառավարության ծրագիրը և մի շարք ՔՊ-ական պաշտոնյաների գործնականում արված քայլերը իրար, մեղմ ասած, հակասում են և սա, անշուշտ, պետք է առաջին հերթին մտահոգի հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր թիմակիցների բացթողումներն ու թերացումները առաջին հերթին հարվածում են հենց իր վարկանիշին.  կառավարության ծրագրի կատարողականի գլխավոր պատասխանատուն վարչապետն է, և երբ այդ ծրագիրը տարբեր պաշտոնյաների կողմից սաբոտաժի է ենթարկվում, թերի է կատարվում, թիրախում առաջին հերթին հայտնվելու է ոչ թե այս կամ այն նախարարը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, քանի որ չկառուցված ճանապարհների, չվերացված մենաշնորհների և անհասանելի բուժօգնության պատասխանը քաղաքացիները պահանջելու են հենց իրենից...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին«Ոչ մի մրցանակ չստացա»․ Սոս ՋանիբեկյանՍաղ բանակը Մելքոնյան Գագոն ա թալանել. քաղաքացի (տեսանյութ) ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ ՈւկրաինայինԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր
Ամենադիտված