Ստեփանակերտում վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, 2 քաղաքացու է վրաերթի ենթարկել ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. Պուտին Սիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան 

Գառնիկ Իսագուլյանը կալանավորված կմնա. դատարանը մերժել է գրավի միջնորդությունը․ «Փաստինֆո»

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Աննա Ծառուկյանը։ 

Ըստ աղբյուրի՝ ՔԿ-ում քննվող քրգործի շրջանակում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել, որն արդեն քննվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։

Փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել՝ հիմքում դնելով ոչ միայն այն հանգամանքը, որ Արղամանյանն արդեն նախկինում կալանավորման որոշում է կայացրել և այժմ չի կարող փոխել իր կարծիքը, կստացվի՝ փոխում է որոշումը, այլև՝ այն, որ Արղամանյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, բազմիցս քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել է իր աջակցությունը՝ իշխող քաղաքական ուժին, հետևաբար, Արղամանյանը սույն գործով ունի կաշկանդվածություն, քանի որ այս գործը քաղաքական հետապնդում է։ Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է և անցել խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդության բուն քննությանը։

Գրավի միջնորդության հիմքում պաշտպանը դրել է ոչ թե ներպետական, այլ՝ միջազգային նորմերի հիման վրա, մասնավորապես, հղում է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, համաձայն որի՝ անձինք ազատ արձակվելու երաշխիքներ ունեն։ Միջնորդության ըստ էության քննության համար դատարանը հետաձգել էր դատական նիստը՝ օրենսդրությունն ուսումնասիրելու համար, քանի որ, ինչպես տեղեկացրեց փաստաբանը՝ միջնորդությունը հետաքրքիր է եղել դատավորի համար։ Այդուհանդերձ, դատարանը միջնորդությունը քննել և մերժել է այն։

«Որոշման մեջ ոչ մի պրոֆեսիոնալ հիմք չեմ տեսնում։ Նորից ներպետական օրենսդրությանը հղումներ է կատարել, որ նոր հանգամանքներ չկան և այլն, նորմալ վերլուծություն չի կատարել, թե ինչն է հիմքը, որ ինքը չի առաջնորդվում միջազգային պայմանագրերով, ինչի պարտականությունը Սահմանադրությամբ ունի»,- նշեց Ծառուկյանը։

Փաստաբանը պատրաստվում է գրավի միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանակերտում վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, 2 քաղաքացու է վրաերթի ենթարկել «Դու յուրահատուկ ես»․ Իննա Խոջամիրյանը` գրավիչ կերպարում (լուսանկար) Արեւմուտքը ցինիկաբար օգտագործում է Ուկրաինայի միլիոնավոր բնակիչներին. Պուտին Բժիշկը պատմել է որոշ մարդկանց համար խնձորի վտանգավորության մասինԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Կինը գոմաղբի կտորով հարվածել է ամուսնու այտին. գործը դատարանում է Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել էՔանյե Ուեսթին կրկին դատի են տվելՀավաքական Արևմուտքն իրեն ծուղակն է գցել՝ չկարողանալով կանխատեսել սեփական թուլացումը. ՊուտինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին 50 CENT-ը Երևանում է (լուսանկար) 107-ամյա կինը նշել է այն մթերքը, որը նպաստել է իր երկարակեցությանըՌուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. ՊուտինՍիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում«Էս գեղեցկությունը». Արմինկան` բնության գրկում (լուսանկարներ)Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Բրիտանացի սպան վռնդել է տնից 9 ուկրաինացի փախստականներից բաղկացած ընտանիքին. Daily MailԳիտնականները խոսում են «սիրո դեղամիջոցի» մոտալուտ ստեղծման մասինԶինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Ագնեսա Խամոյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով»Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվելԼոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Բրիթնի Սփիրսը հիացրել է զուգարանի թղթի տեսքով ականջօղերովՀայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ Յակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից և փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)Հեղափոխականները անցել են իրար «կոկորդ կրծելուն». թիրախը՝ ՔՊ վարչությունն էՍյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող և նախատեսված ոլորտային ծրագրերը Ողբերգություն Արմեն Վարդանյանի ընտանիքում«Երազանքները իրականանալու հատկություն ունեն». DJ Վակցինան հղի է (լուսանկար)«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ Իլոն Մասկն անհետացել է. BloombergՌուսաստանը գլխավոր սպառնալիք է ճանաչվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համարՌԴ ՊՆ-ն հայտնել է 144 գերիների փոխանակման մասին մանրամասներըԳնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրություն են ստորագրել ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները Կինն ամուսնացել է նախկին ընկերոջ հոր հետ, ում հետ ծանոթացել է 11 տարեկանումՀայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Պուտինին է փոխանցել Զելենսկու ուղերձըՌուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են սահմաններին ՆԱՏՕ-ի մերձեցմամբ. ԼավրովՔիչ առաջ հայ բարերարներից մեկը խոշոր գումար նվիրաբերեց Զինվորի տանը. Արմեն ՄուրադյանՄանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով Միջատաբանը պարզաբանել է՝ վտանգավո՞ր են արդյոք զատիկների խայթոցներըՌուսաստանի բանկը ներկայացրել է 100 ռուբլու նոր թղթադրամըԹշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»
Ամենադիտված