Հունաստանում հարյուր հազարավոր ձկներ են սատկել ցրտից (տեսանյութ)
ՏեսանյութերՀունաստանում ձկնաբուծական ֆերմայում հարյուր հազարավոր ձկներ են սատկել ձյան տեղումների և ցուրտ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Հարյուր հազարավոր ֆերմայում աճեցված ձկներ սատկել են ցրտից Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ծովածոցում այն բանից հետո, երբ այս շաբաթ երկիրը պատվեց սաստիկ ձնաբքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ծովային բրամները և սպիտակ ծովային կարասներն սկսել են լողալ դեպի ծովածոցի մակերես այն բանից հետո, երբ ջերմաստիճանը զրոյի է հասել:
Ֆերմայի աշխատակիցը հայտնել է, որ մոտ 50 տոննա ձուկ է սատկել, ինչի հետևանքով ահռելի վնասներ են կրել։