Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին 

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է. Սաթիկ Սեյրանյան

Հասարակություն

Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ես ստանձնել եմ 2017 թվականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակությունը, ապա նաև պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։

Երկրում տեղի ունեցած իրադարձությունները դարձան շատ ու շատերի արժեքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխության պատճառ։

Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թվում՝ ցավոք, միախառնվեցին նաև լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարությունների առիթ դարձավ՝ ինչպես առանձին լրատվամիջոցների ու լրագրողների, այնպես էլ՝ մամուլի հարցերով զբաղվող կազմակերությունների, մասնավորապես՝ Ժուռնալիստների միության համար։ Բայց դժվարությունները մեզ համար բազմապատկվել էին ոչ միայն այդ պատճառով: Ցավոք, տարիներ, տասնամյակներ շարունակ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի ժուռնալիստների միությունը դադարել էր գործել՝ որպես ինքնուրույն կառույց, միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի, որի դերը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, այլոց հայտարարությունների տակ ստորագրությամբ։ Հետևաբար՝ մեր թիմի և իմ առաջնային ու գլխավոր խնդիրը Ժուռնալիստների միության՝ որպես կառույցի ինքնուրույնության ու ինքնաբավության վերականգնումն էր։ Հուսամ, այդ խնդիրը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մեծամասամբ մենք կարողացել ենք առավելագույնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։

Դրա անուղղակի վկայություններից մեկն էլ անցած տարիներին տասնյակ գործող լրագրողների անդամակցությունն է Ժուռնալիստների միությանը, ինչը ես համարում եմ մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Այսպիսով, Ժուռնալիստների միությունը մի կողմից՝ ուներ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, մյուս կողմից՝ նաև հենց դրանով պայմանավորված՝ տեխնիկատնտեսական վատթարագույն վիճակ, ինչը դժվարացնում էր անգամ տարրական նյութական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։

Այդ ուղղղությամբ ևս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնավորապես՝ փորձել ենք իրավական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միության, չափազանց վատ պայմաններով վարձակալության տրված և դրա հետևանքով ծագած խնդիրը։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի մեր միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը։

Ժուռնալիստների միության ինստիտուցիոնալ ինքնուրույնության բարձրացումն անցած տարիներին տվել է գործնական արդյունքներ՝ ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում մեր ակտիվության, այլ նաև միջազգային համագործակցության տեսքով։ Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։

Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Հատկապես մեր եվրոպացի գործընկերներն ակտիվորեն աջակցել են մեզ մամուլի ու խոսքի ազատության դեմ վերջին տարիներին իշխանությունների նախաձեռնած օրենսդրական և այլ գործողությունների դեմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի էր նաև 44-օրյա պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպես նաև օգտվելով միության կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվությունից՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։

Ցավոք, 2018-ի իշխանափոխության իրադարձություններից հետո ոչ միայն գործող իշխանությունների կողմից թիրախավորվեցին լրատվամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլև պառակտվեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկե, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կարողացավ որոշակիորեն համախմբել լրատվամիջոցներին մասնագիտական իրավունքների պաշտպանության հարցերում, սակայն դեռևս մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը՝ հատկապես այս՝ հանրային տարանջատվածության ու բևեռացման պայմաններում։

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թվում խախտելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական և այլ դիրքորոշումները, և հանուն պետության և ազգային շահի՝ համախմբվել քաղաքական իշխանությունների շուրջ և վարել միասնական լրատվական քաղաքականություն: Ի պատիվ լրատվամիջոցների, խմբագիրների, նրանք միավորվեցիին հանուն ազգային և պետական իղձերի, սակայն, ինչպես հետո պարզվեց՝ իշխանության նպատակը բոլորովին այլ էր:

Այնպես որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող խոսել միայն ձեռքբերումների ու դրական իրողությունների մասին։
Նաև մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոշները՝ օբյեկտիվ, բայց շատերը՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մեր մամուլը չափից ավելի քաղաքականացված է, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային ու պետական կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների լուսաբանման վրա։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրությամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատվական վեճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգավորող, մոնիտորինգային գործունեություն իրականացնող այլ մարմիններ:

Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, մի շարք լրատվամիջոցների ստորագրությամբ, մեդիա որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ, ընդունվել է «Հայաստանի դեռևս տարիներ առաջ լրատվամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն ներկա իրողությունը վկայում է, որ դա կարծես դեռ բավարար չէ:

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։

Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։

Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
Ամենադիտված