Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ը, Nissan Tiida-ն, Mercedes-ն ու 2 Opel-ները, 5 վիրավորներից մեկը հղի կին է Ադրբեջանը բարձրորակ ճանապարհ է կառուցել, իսկ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 6 կմ կառուցել ՈՒՂԻՂ․ Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով. 15-ի ձեռքբերման մրցույթը կայացել է «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը դուստր է ունեցել ՊԵԿ դիտակետում՝ շահութահարկի տարեկան հաշվարկներն են Երկաթուղայինի օրը՝ օգոստոսի 7-ին, էլեկտրագնացքներից անվճար օգտվել է 2714 ուղևոր «ԼՂ-ում նոր ռազմական գործողությունների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են» Օգոստոսի 1-ից 7-ը վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և 5 ավիառումբ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքների 

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է. Սաթիկ Սեյրանյան

Հասարակություն

Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ես ստանձնել եմ 2017 թվականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակությունը, ապա նաև պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։

Երկրում տեղի ունեցած իրադարձությունները դարձան շատ ու շատերի արժեքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխության պատճառ։

Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թվում՝ ցավոք, միախառնվեցին նաև լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարությունների առիթ դարձավ՝ ինչպես առանձին լրատվամիջոցների ու լրագրողների, այնպես էլ՝ մամուլի հարցերով զբաղվող կազմակերությունների, մասնավորապես՝ Ժուռնալիստների միության համար։ Բայց դժվարությունները մեզ համար բազմապատկվել էին ոչ միայն այդ պատճառով: Ցավոք, տարիներ, տասնամյակներ շարունակ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի ժուռնալիստների միությունը դադարել էր գործել՝ որպես ինքնուրույն կառույց, միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի, որի դերը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, այլոց հայտարարությունների տակ ստորագրությամբ։ Հետևաբար՝ մեր թիմի և իմ առաջնային ու գլխավոր խնդիրը Ժուռնալիստների միության՝ որպես կառույցի ինքնուրույնության ու ինքնաբավության վերականգնումն էր։ Հուսամ, այդ խնդիրը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մեծամասամբ մենք կարողացել ենք առավելագույնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։

Դրա անուղղակի վկայություններից մեկն էլ անցած տարիներին տասնյակ գործող լրագրողների անդամակցությունն է Ժուռնալիստների միությանը, ինչը ես համարում եմ մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Այսպիսով, Ժուռնալիստների միությունը մի կողմից՝ ուներ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, մյուս կողմից՝ նաև հենց դրանով պայմանավորված՝ տեխնիկատնտեսական վատթարագույն վիճակ, ինչը դժվարացնում էր անգամ տարրական նյութական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։

Այդ ուղղղությամբ ևս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնավորապես՝ փորձել ենք իրավական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միության, չափազանց վատ պայմաններով վարձակալության տրված և դրա հետևանքով ծագած խնդիրը։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի մեր միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը։

Ժուռնալիստների միության ինստիտուցիոնալ ինքնուրույնության բարձրացումն անցած տարիներին տվել է գործնական արդյունքներ՝ ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում մեր ակտիվության, այլ նաև միջազգային համագործակցության տեսքով։ Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։

Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Հատկապես մեր եվրոպացի գործընկերներն ակտիվորեն աջակցել են մեզ մամուլի ու խոսքի ազատության դեմ վերջին տարիներին իշխանությունների նախաձեռնած օրենսդրական և այլ գործողությունների դեմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի էր նաև 44-օրյա պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպես նաև օգտվելով միության կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվությունից՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։

Ցավոք, 2018-ի իշխանափոխության իրադարձություններից հետո ոչ միայն գործող իշխանությունների կողմից թիրախավորվեցին լրատվամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլև պառակտվեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկե, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կարողացավ որոշակիորեն համախմբել լրատվամիջոցներին մասնագիտական իրավունքների պաշտպանության հարցերում, սակայն դեռևս մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը՝ հատկապես այս՝ հանրային տարանջատվածության ու բևեռացման պայմաններում։

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թվում խախտելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական և այլ դիրքորոշումները, և հանուն պետության և ազգային շահի՝ համախմբվել քաղաքական իշխանությունների շուրջ և վարել միասնական լրատվական քաղաքականություն: Ի պատիվ լրատվամիջոցների, խմբագիրների, նրանք միավորվեցիին հանուն ազգային և պետական իղձերի, սակայն, ինչպես հետո պարզվեց՝ իշխանության նպատակը բոլորովին այլ էր:

Այնպես որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող խոսել միայն ձեռքբերումների ու դրական իրողությունների մասին։
Նաև մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոշները՝ օբյեկտիվ, բայց շատերը՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մեր մամուլը չափից ավելի քաղաքականացված է, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային ու պետական կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների լուսաբանման վրա։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրությամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատվական վեճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգավորող, մոնիտորինգային գործունեություն իրականացնող այլ մարմիններ:

Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, մի շարք լրատվամիջոցների ստորագրությամբ, մեդիա որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ, ընդունվել է «Հայաստանի դեռևս տարիներ առաջ լրատվամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն ներկա իրողությունը վկայում է, որ դա կարծես դեռ բավարար չէ:

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։

Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։

Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ը, Nissan Tiida-ն, Mercedes-ն ու 2 Opel-ները, 5 վիրավորներից մեկը հղի կին էԱդրբեջանը բարձրորակ ճանապարհ է կառուցել, իսկ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 6 կմ կառուցել «Մարդիկ իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն»․ Անի Խաչիկյանի լուսանկարը Շվեդիայից ՈՒՂԻՂ․ Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ Վերջին մեկ շաբաթում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 1849 դեպք, 2 մահ Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով. 15-ի ձեռքբերման մրցույթը կայացել է«Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը դուստր է ունեցել ՊԵԿ դիտակետում՝ շահութահարկի տարեկան հաշվարկներն են Այսօր 4000 երեխա ենք կորցրել, ասում են՝ պատերազմ չենք ուզում. Աղավնոյի բնակիչները չեն ցանկանում լքել հայրենի գյուղը (տեսանյութ)Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է Երկաթուղայինի օրը՝ օգոստոսի 7-ին, էլեկտրագնացքներից անվճար օգտվել է 2714 ուղևոր Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերում Հայաստանն ու Արցախը դատապարտված չեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Խաղաղություն՝ պատերազմելով. Մեդվեդևը խոստանում է «հիասթափեցնել» միջազգային հանրությանը Ադրբեջանում առաջարկել են Բերձորի հայկական եկեղեցին վերածել մզկիթիՌուսաստանը մտադիր է ռազմաբազա հիմնել Սերբիայում«ԼՂ-ում նոր ռազմական գործողությունների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են»«Ինչքան լավ է, որ դու կաս»․ Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ Չինաստանն ահազանգում է նոր վիրուսի մասին. մի քանի տասնյակ մարդ արդեն վարակվել էՕգոստոսի 1-ից 7-ը վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և 5 ավիառումբ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել չդիմել սադրանքներիՆոր նշանակում՝ քննչական կոմիտեում Նոյեմբերի 9-ից հետո Աղավնոն դիմադրության օջախն է հայ ժողովրդի համար․ Իշխանյան«Պետք է փորձենք պաշտպանել բնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդ գյուղերում». ՄանախԱրցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվող ինքնապաշտպանության կոչ Ֆինլանդիայում ապամոնտաժել են ԽՍՀՄ-ի նվիրած հուշարձանը Երևանի փողոցներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան է վաճառվել․ ԲՆ-ն նախազգուշացնում է Սպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ«6 տարեկան ընտանիք ենք»․ Սուսաննա Պետրոսյանը հրապարակել է ընտանեկան լուսանկարներԱՄՆ-ն ինքն է ճգնաժամեր ստեղծում, որոնց պատասխանատվությունը հետո գցում է մյուս երկրների վրա. Չինաստանի ԱԳՆՆիկոլն ու իր խմբակը շատ լավ հասկանում են, թե ինչ են անում և ինչու են անում․ Կարեն Վրթանեսյան Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԹուրքիաՀա´յկ Խանումյան, ու՞ր է Ղարաբաղը. այն ցույց տուր աշխարհի քարտեզի վրա, ու հետ կգանք Ադրբեջանցիները վառում, քարուքանդ են անում մեր տները. Ալիևը պետք է փոխհատուցում տա մեր տների համար Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ եւ տեղափոխել անվտանգ տարածք Աղավնոյի դպրոցն այրում է տարիների հիշողությունը (տեսանյութ)Արսեն Մաքվեցյանը՝ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Աղավնոյի հայտնի նկարի տղան է. օրեր անց ընտանիքի հետ կդառնա գաղթական․․․ Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Հիմա, որ խելքի բերեք, ե՞րբ խելքի կգան. չեմ կարա դեկտեմբերի 30-ին հարցնեմ, ասեք` դեռ խելքի չեն եկելԱդրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում․ Ոսկանյան Ուզո՞ւմ եք` ապացուցեմ, որ հանձնարարականս չի կատարվում. ինչի՞ եք դուք օպերատորների տեղն աշխատում Բաքուն մտադիր է «կյանքի ճանապարհից» զրկել արցախցիներին․ թեժ քննարկում՝ ուկրաինական հեռուստաալիքի եթերումԼույս չի լինի51 տրոլեյբուսից 30-ը, որ փոխենք, լավ ա, չէ՞. քաղաքապետը հայտնեց` ևս 10 տրոլեյբուսի գնման հայտ կա Էդ ո՞նց ա լինում` մենք քանի օր չենք նկատում` լարերը պոկված են, քաղաքացիներն են նկարներն ուղարկում Հանրապետությունը ամբողջական պատվաստվել է 1 մլն 19 հազար 611 մարդ Շուշաննա Թովմասյանը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին․ հայտնի է երեխայի սեռը (տեսանյութ)
Ամենադիտված